Ազգագրագետը ներկայացնում է Տյառնընդառաջի չորս խորհուրդները
Տյառնընդառաջը չորս հիմանակ խորհուրդ ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Ռաֆայել Նահապետյանը՝ ներկայացնելով դրանք:
«Առաջինը՝ օդի բարեխառնությունն է, երբ ազդարարվում է ժողովրդի մեջ գարնան զարթոնքը, ինչպես նաև հունձքի առատության, արտերի բերրիության, ամուսնության օրհնության խորհուրդը: Առ այսօր շատ գյուղերում նորապսակներն իրենք են գտնում խարույկի վառելիքը և խաչքավորի առաջնորդությամբ խարույկի շուրջը երեք կամ յոթ անգամ պտտվում: Հարսներն առաջինը պետք է թռչեն խարույկի վրայով, որպեսզի օջախին առատություն լինի»,-նշեց ազգագրագետը:
Բանախոսը ցավով նշեց, որ ժողովրդական տոների զգալի մասից ժողովուրդը բավականին հեռացել է, ինչի պատճառները բազմաթիվ են:
Հայ առաքելական եկեղեցին Քրիստոսի Սուրբ ծննդյան օրվանից 40 օր հետո՝ փետրվարի 14-ին, նշելու է մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը,
Տոնի հետ կապված ժողովրդական ավանդույթների մասին մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանն ընդամենը մի տհաճ խոչընդոտ է հայրենիք ունենալու ճանապարհին. Զոհված զինծառայողի մայր