Օբաման հոգնել է սելֆիներից
ԱՄՆ նախագահ Բարակ օբաման խոստովանել է, որ հոգնել է սելֆիներից: Գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով BuzzFeed-ի թվիթերյան էջին:
Օբաման հանդիպում է ունեցել հարազատ Իլինոյս նախանգում իր կողմնակիցների հետ, որտեղ նա սկսել էր սենատորի կարիերան: Ելույթի ժամանակ ԱՄՆ նախագահը պատմել է, որ հոգնել է սելֆի անելու մշտական խնդրանքներից:
«Դա այն է, ինչ ես կփոխեի: Եթե մենք ունենայինք սմարթփոններ, երբ ես վազում էի նախագահների հետևից, վստահ չեմ, որ կգնայի նման քայլի: Մարդիկ այլևս չեն ցանկանում ձեռքս սեղմել, քանի որ հեռախոս ունեն»,-ասել է Օբաման՝ սելֆիի ժեստ ներկայացնելով:
Աղբյուրը գրում է, որ սա առաջին անգամը չէ, որ Օբաման բացասական է արտահայտվում սելֆիի մասին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ