Մադոննայի նախկին սիրեկանին տուգանել են քնած Ժան-Մարի Լե Պենի հետ սելֆիի համար
Փարիզի շրջանային դատարանը տուգանել է երգչուհի Մադոննայի նախկին սիրեկան, պարող Բրահիմ Զաիբատին՝ ֆրանսիական «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենի հետ սելֆի անելու համար: Նկարում Ժան-Մարի Լե Պենը քնած է: Երիտասարդին պարտավորեցրել են վճարել մեկ եվրո, նաև հեռացնել վիրավորական նկարը: Այս մասին գրում է Լենտա.ռու կայքը:
87-ամյա Լե Պենը փորձել էր հասնել նրան, որ 29-ամյա Զաիբատին տուգանեն 50 հազար եվրոյով՝ իր անձնական կյանք ներխուժելու և հեղինակային իրավունքները խախտելու համար: Դատարանը մասամբ բավարարել է նրա պահանջը՝ համարելով, որ «նկարը կրում է հումորային բնույթ, իսկ գրությունն ունի քաղաքական ենթատեքստ»:
Միաժամանակ դատավորը հայտարարել է, որ լուսանկարը ստորացուցիչ չէր: Դրանով պայմանավորված երիտասարդին տուգանել են 1 եվրոյով: Այն դեպքում, եթե լուսանկարը չհեռացվի ընդհանուր հասանելիությունից 48 ժամվա ընթացքում, տուգանքը ամեն օր կավելանա հազար եվրոյով: Նա պետք է վճարի նաև Լե Պենի փատաբանին՝ երեք հազար դոլար: Պարողի փաստաբանը հայտարարել է դատարանի որոշումը բողոքարկելու մասին:
Լուսանկարը Զաիբատի Twitter-ում հայտնվել է 2015 թ. դեկտեմբերի 12-ին: Այն արվել է ինքնաթիռում: Երիտասարդը նկարվել է քնած, բերանը կիսաբաց քաղաքական գործչի հետ, արել հետևյալ գրառումը. «Ստիպեք նրանց վաղը գնալ քվեարկության: Որպեսզի պահպանենք մեր եղբայրական Ֆրանսիան»:
Անցած տարի դեկտեմբերին Ֆրանսիայում կայացել են ռեգիոնալ ընտրություններ, որում «Ազգային ճակատը» զիջել էր մյուս կուսակցություններին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ