Արյեն Ռոբբեն. «Գվարդիոլան «Բավարիայի» ոչ մի ֆուտբոլիստի չի հրավիրի «Մանչեսթեր Սիթի»
«Բավարիայի» կիսապաշտպան Արյեն Ռոբբենը գնահատել է «Մանչեսթեր Սիթի» իր տեղափոխության հնարավորությունը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո անգլիական թիմը կգլխավորի Խոսեպ Գվարդիոլան:
«Ոչ, նա ինձ չի հրավիրել (ծիծաղում է): Եվ չի էլ հրավիրի: Ոչ ինձ, ոչ էլ մեկ ուրիշին՝ «Բավարիայից»: Մենք միայն մեկ նպատակ ունենք՝ հնարավորինս շատ մրցանակներ նվաճել: Հիմա դա ամենակարևորն է:
Ափսոս, որ Գվարդիոլան հեռանում է: Նա գերազանց մարզիչ է, և նրա հետ աշխատելը հաճելի է»,- նշել է Ռոբբենը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին