Շեյխ Սալմանն ու Շամպանը քննադատել են Ինֆանտինոյին
ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համար պայքարում Ջաննի Ինֆանտինոյի մրցակիցներ շեյխ Սալման բին Իբրահիմ Ալ-Խալիֆան ու Ժերոմ Շամպանը քննադատել են Ինֆանտինոյին այն հայտարարության համար, ըստ որի՝ ՈՒԵՖԱ-ի գլխավոր քարտուղարը ՖԻՖԱ-ի նախագահ ընտրվելու դեպքում պլանավորում է աշխարհի առաջնությունների մասնակիցների քանակը 32-ից հասցնել 40-ի:
Շեյխ Սալմանի ծրագրի շնորհանդեսի ժամանակ, երբ խոսվել է աշխարհի առաջնության մասին, էկրանին այսպիսի արտահայտություն է հայտնվել. «Աշխարհի առաջնությունում տեղերի քանակի ավելացման մասին խոստումը պրոֆեսիոնալ չէ»:
«Իմ ծրագիրը հենված չէ արտաքին փայլի վրա: Այն հենվում է փաստերի, այլ ոչ թե հնչեղ նախագծերի վրա, որոնք կարող են ուշադրություն գրավել, ինչպիսին է, անկասկած, աշխարհի առաջնությունը 40 թիմով անցկացնելու մասին խոստումը: Իսկ մենք բոլորս հասկանում ենք, որ դա ամենևին էլ ՖԻՖԱ-ի ամենահրատապ խնդիրը չէ:
Բոլորին է հայտնի, որ 32 հավաքականով աշխարհի առաջնության կազմակերպումն արդեն իսկ շատ թանկ ու ծանր գործ է: Նաև միջազգային խաղացանկն է շատ խառնափնթոր»,- ասել է Շամպանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ