Դիարբեքիրի Սուր շրջանում շարունակվում են բախումները
Դիարբեքիրի Սուր շրջանում արդեն 73-րդ օրն է բախումներ են ընթանում թուրքական բանակի ստորաբաժանումների ու «Քրդստանի բանվորական կուսակցության» զինյալների միջև:
Թուրքական «Bugun» պարբերականի համաձայն` այսօր թուրքական անվտանգության ուժերի կողմից դեպի Սուրի շրջան մուտք ու ելք ապահովող ստորգետնյա թունելներ են հայտնաբերել, որից հետո այդ հատվածները վերցվել են շրջափակման մեջ, որից հետո սկսվել են թեժ բախումներ: Նախնական տեղեկություններով 4 զինծառայող է վիրավորվել: Թուրքական բանակը արդեն մի քանի օր է խոշոր գործողություններ է ձեռնարկում Թուրքիայի քրդաբնակ մի քանի շրջաններում:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին