Հրանուշ Հակոբյան. Շատ կարևոր էր երկու խնդիր, որոնք նախագահը շեշտադրեց
«Պետք է կրկնապատկել մեր ուժը, եռանդը, այն ինչ որ այսօր անում ենք, առավել ակտիվ աշխատելու համար, միշտ էլ լավից լավը կա»,-նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:
Նախարարի խոսքով՝ հանդիպմանը նախագահը շատ բաց, շատ պարզ, շատ հստակ խոսել է այն ամենի մասին, ինչ որ կա այսօր հանրապետությունում՝ և ներքին կյանքում, և արտաքին աշխարհում. «Հստակ խոսեց, որ պետք է պետական պաշտոնյաները առավել ակտիվ, առավել լավ աշխատեն: Ասաց որ, միշտ էլ մեր կողքին առավել գրագետ, առավել խելացիներ կան, պետք է գտնել նրանց, հատկապես երիտասարդներին, նրանց փորձել ավելի ուժ տալ, ոգևորել»:
Հրանուշ Հակոբյանն ընդգծեց, որ իր համար շատ կարևոր էր երկու կարևոր խնդիր, որոնք նախագահը շեշտադրեց. «Մեզ համար Հայաստանը և հայ ժողովուրդը ամենամեծ արժեքներն են, իսկ մնացած բոլորը պետք է բխեն դրանից: Նախագահի խոսքում շեշտադրվեց սփյուռքի ներուժի, այդ ներուժը ճիշտ օգտագործելու, ինչպես նաև նոր սահմանադրությամբ ձեռնարկվելիք քայլերի՝ ավելի արդար ազատ և ժողովրդավարական պետություն կառուցելու համար»:
Լրագրողների հարցին, թե կոնկրետ կուսակցությունների մասին ինչ է ասվել, Հրանուշ Հակոբյանը պատասխանեց. «Ոչ, կոնկրետ կուսակցությունների մասին անուններ չասվեց, բայց փաստորեն ճիշտ է, որ եթե կան ուժեր, որտեղ հան հնարավորություններ, որ կարող են ավելին անել, ինչ չօգտագործել: Ես կարծում եմ, իշխանության մեր գործունեության մեջ կան և լավ կողմեր, և վատ, և սխալներ և թերություններ: Հեզինակազրկվածներ եթե կան, պետք է գնան»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին