Ընդդիմության որակի և դիմագծի մասին ԲՀԿ-ն ունի այլ պատկերացում. Միքայել Մելքումյան
«Եթե մենք չենք կանգնում և գոռում՝ ռեժիմ հեռացիր, դա չի նշանակում, որ մենք դադարում ենք լինել ընդդիմություն»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանը:
Նրա խոսքով՝ քաղաքականության մեջ չի կարելի ամեն ինչին նայել սև և սպիտակով. «Երանգները քաղաքականության մեջ շատ ավելի շատ են: ԲՀԿ-ն իր առաքելությունն ունի և ժամանակին դա կկատարի»:
ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ կիսելով Վահան Բաբայանի տեսակետը՝ նշեց, որ ընդդիմության որակի և դիմագծի մասին ԲՀԿ-ն ունի այլ պատկերացում. «Հայաստանում միշտ ենթադրվել է, որ ընդդիմությունը պետք է աշխատի հրապարակներում, փողոցում»:
Հայաստանում ընդդիմության պատկերացումների մասին պատգամավորների տեսակետները մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ