Քաղաքական 17:51 12/02/2016 Հայաստան

«Սկզբունքային է, խստապահանջ». Նախագահը ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրենին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանին: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:

Հանրապետության Նախագահը տեղեկացրել է նաև, որ ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը օրենքի շրջանակներում ազատվել է զբաղեցրած պաշտոնից՝ տարիքը լրանալու կապակցությամբ և Հայրենիքին իր ծառայությունը կշարունակի ՀՀ Նախագահի խորհրդականի պաշտոնում: Հանրապետության Նախագահը Գորիկ Հակոբյանին պարգևատրել է Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով և շնորհակալություն է հայտնել նրան:

«Գորիկ Գուրգենի՛, մեր պետության անունից ես Ձեզ շնորհակալություն եմ հայտնում երկար տարիների հետևողական և նվիրական աշխատանքի համար: Չնայած այսօրվանից Դուք ստանձնում եք նոր պարտականություններ, պատասխանատվության նոր ոլորտ, բայց հավատացած եղեք, որ Ձեր անունն արդեն իսկ գրվել է ՀՀ պետականաշինության պատմության մեջ: Դուք պրոֆեսիոնալների մեծ սերունդ եք դաստիարակել, և վստահ եմ, որ այսուհետ ևս բազմաթիվ մարդիկ դաստիարակվելու են Ձեր օրինակով: Շնորհակալ եմ դրա համար, Գորիկ Գուրգենի՛: Վստահ եմ, որ պարոն Հակոբյանը դեռևս շարունակելու է իր փորձն ու գիտելիքները ներդնել ՀՀ պետականաշինության կարևոր գործում: Հաշվի առնելով այս ամենը՝ ես երեկ նաև մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել, որով Գորիկ Հակոբյանին պարգևատրել եմ Սուրբ Վարդան Մամիկոնյանի շքանշանով: Կարծում եմ, որ ՀՀ գեներալիտետի, բարձր զինվորականության համար այս շքանշանը շատ նվիրական և խորհրդանշական է: Ձեր վաստակած պարգևն է:

Ինչպես, վստահ եմ գիտեք, ես մեկ այլ հրամանագիր եմ ստորագրել և Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնին նշանակել եմ Գեորգի Կուտոյանին: Շնորհավորում եմ պարոն Կուտոյանին և հաջողություն մաղթում այս առավել քան պատասխանատու պետական պաշտոնում: Կարծում եմ, որ ԱԱԾ նորանշանակ տնօրենն իր սկզբունքայնությամբ, հետևողականությամբ, աշխատասիրությամբ, իհարկե, նաև Ազգային անվտանգության ծառայության գեներալների ու սպաների աջակցությամբ և, առաջին հերթին ձեր աջակցությամբ, պատվով կկատարի այս պատասխանատու պարտականությունը: Սա, իրոք, չափազանց պատասխանատու պաշտոն է և չափազանց պատասխանատու նշանակում: Պարոն Կուտոյանը պետական աշխատանքի բարձր պրոֆեսիոնալ է: Անգամ ընթացիկ, առօրյա խնդիրներ լուծելիս նա հիմքում քաղաքականություն է դնում: Նա ունակ է համակարգել զուգահեռ ընթացող գործընթացները և գտնել խնդրի լուծման ամենաճիշտ ճանապարհը: Հինգ տարի ես աշխատել եմ Գեորգի Կուտոյանի հետ և այդ հինգ տարում ինձ մոտ անբավարարվածության որևէ նշան չի եղել: Սկզբունքային է, խստապահանջ իր նկատմամբ և, իհարկե, իր ենթակաների նկատմամբ:

Անցած տարվա դեկտեմբերին մեծածավալ սահմանադրական փոփոխությունների ընդունումը մեր երկրի համար, իրոք, շրջադարձային իրադարձություն էր: Դրա հետևանքով, ի թիվս այլ բարեփոխումների, արմատապես փոխվելու է մեր պետության կառավարման ձևը: Ինչպես պետական մյուս մարմինները, Ազգային անվտանգության ծառայությունը ևս կանգնելու է նոր իրողության և նոր պահանջների առջև՝ սկսած օրենսդրական համապատասխանեցումից, վերջացած փոխհարաբերությունների վերաիմաստավորմամբ: Մինչև 2018թ. տեղի է ունենալու իշխանության թևերի լուրջ վերադասավորում և պետական մարմինների լիազորությունների էական վերաբաշխում: Եվ այս անցումային փուլում ազգային անվտանգության մարմիններն իրենց գործառույթների շրջանակներում պետք է ոչ միայն ապահովեն կառավարման համակարգի սահուն փոխակերպումը, այդ ընթացքում պետական իշխանության անընդհատությունը, այլև պետական մարմինների շարքում կարողանան ամրագրել իրենց արժանի տեղն ու կարգավիճակը:

Այս ընթացքում ձեր առաջնային խնդիրներից մեկը լինելու է պետության ներքին անվտանգության ապահովումը, մասնավորապես՝ մի կողմից կոռուպցիոն երևույթների դեմ ավելի սուր պայքարը, մյուս կողմից՝ կանխարգելումը: Դուք պետք է պատրաստ լինեք ստանձնել այդ պատասխանատվությունը: Այդ քայքայիչ, ստորացուցիչ դրսևորումների դեմ պայքարը հատկապես կարևորվում է երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումների լույսի ներքո: Այն էական դեր է ունենալու փոփոխությունների հանդեպ հավատի ու հանրային վստահության ձևավորման գործում: Ես կարծում եմ, որ իմ ասածը դուք շատ ճիշտ եք ընկալում: Սա չի նշանակում, որ մինչև հիմա ազգային անվտանգության մարմինները չեն պայքարել կոռուպցիայի դեմ, բայց ավելի սուր պայքարի անհրաժեշտություն կա այս փուլում։ Եվ վստահ եմ, որ ազգային անվտանգության մարմինները կարողանալու են լինել համահունչ մեր հասարակությունում տեղի ունեցող փոփոխություններին։ Ազգային անվտանգության ծառայությունը պետք է հուսալի և կայուն կառույց լինի հատկապես երկրի համար այս կարևոր անցումային փուլում։ Մենք չունենք երկրորդ այդպիսի կամ նույնիսկ նման կառույց, հետևաբար՝ այս ոլորտում չենք կարող մեզ փորձարկումների շքեղություն թույլ տալ։ Վստահ եմ, որ Ազգային անվտանգության ծառայության նոր ղեկավարությունը պահպանելու և զարգացնելու է ժառանգած լավագույն ավանդույթները, բարեխղճորեն և պատասխանատվությամբ է իրականացնելու մեր պետության և հասարակության անվտանգության ապահովման գործառույթը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը։

ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին իր գործունեությանը տված նման բարձր գնահատականի համար: «Երջանկություն է, երբ մարդն այդքան տարի աշխատելուց հետո նման գնահատականով է թողնում իր պաշտոնը։ Պարո՛ն Նախագահ, եթե տա Աստված, իմ առողջությունը ների, ես կշարունակեմ իմ աշխատանքը՝ ի բարօրություն մեր Հայրենիքի, և ինձ համար միևնույնը չի լինի՝ կլինե՞ն հաջողություններ ազգային անվտանգությունում, թե՞ ոչ։ Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի հաջողությունը շարունակվի և ավելի լավ լինի։ Շնորհակալությո՛ւն Ձեզ»,-ասել է Գորիկ Հակոբյանը:

ԱԱԾ նորանշանակ տնօրեն Գեորգի Կուտոյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ Նախագահին՝ ցուցաբերած մեծագույն վստահության համար: «Հաշվի առնելով այն կարևորագույն գործառույթները, որոնք օրենսդրությամբ վերապահված են ազգային անվտանգության մարմիններին, պետական այս կառույցում ծառայության անցնելն ինձ համար մեծ պատասխանատվություն է և նույնքան մեծ պատիվ։ Դուք միշտ բարձր եք գնահատել Ազգային անվտանգության ծառայության կողմից մեր երկրի անվտանգության և պետական շահերի հուսալի պաշտպանությունը: Նման վերաբերմունքը, թերևս, օրինաչափ է՝ նկատի ունենալով, որ այս ծառայությունը միշտ ունեցել է հմուտ ղեկավարություն և բազմաթիվ նվիրյալներ, ովքեր իրենց ամենօրյա քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարողացել են պատվով կատարել իրենց առջև դրված խնդիրները: Պարո՛ն Նախագահ, համոզված եմ, որ Ձեր ընդհանուր ղեկավարությամբ և պարոն Հակոբյանի օժանդակությամբ ես և իմ գործընկերները կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի Ազգային անվտանգության մարմինների վաղեմի հեղինակությունը շարունակենք բարձր պահել: Պարո՛ն Հակոբյան, ես նույնպես ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ և, օգտվելով առիթից, շնորհավորել պետական բարձր պարգև ստանալու կապակցությամբ»,-ասել է Գեորգի Կուտոյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:44
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքներն՝ առցանց ցուցադրությամբ
Հայաստանի պատմության թանգարանի առցանց ցուցադրությունը ներկայացնում է զոհված հերոսների 200-ից ավելի գործեր՝ կենսագրականներ, լուսանկարներ, անձնական իրեր։
Աղբյուր` Panorama.am
17:32
Հայաստանի համար որևէ տարբերություն չկա, թե որտեղից կգնի իր էներգառեսուրսը. Բաբկեն Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու հնարավորության մասին
«Երբ կզգանք, որ մեզ նպատակահարմար է ուրիշ տեղից գազ գնել ավելի էժան և այն հնարավոր է, ապա պետք է քննարկենք այդ մասին»,-ԱԺ-ում...
Աղբյուր` Panorama.am
17:26
Հերթական հաջողությունը՝ քիմիայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում
Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը...
Աղբյուր` Panorama.am
17:10
Ինչ անի ոստիկանությունը, երբ իշխանության սիրտը աննախադեպ բռնություն է ուզում. Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, արձագանքելով քաղաքացիների նկատմամբ ոստիկանների բռնության մասին ահազանգերին, գրում է. ««ԱԺԲ...
Աղբյուր` Panorama.am
17:08
Փակ է Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհի 35-րդ կմ-ի հատվածը
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային...
Աղբյուր` Panorama.am
17:01
Կոնվերս Բանկը հաշված օրերի ընթացքում ավարտել է դրամային պարտատոմսերի տեղաբաշխումը
Կոնվերս Բանկը հայտարարում է դրամային պարտատոմսերի տեղաբաշխման ավարտի մասին: Գործընթացի մեկնարկից հետո մեկ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 5 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
16:54
Լարված իրավիճակ է Երևան-Սևան ճանապարհին
Քիչ առաջ գերլարված իրավիճակ էր Երևան-Սևան ճանապարհին։ Քաղաքացիները խաղաղ անհնազանդության ակցիա են իրականացնում՝ փակելով ճանապարհը։...
Աղբյուր` Panorama.am
16:34
Վենետիկի 60-րդ հոբելյանական բիենալեի հայկական տաղավարի պաշտոնական աջակիցն է ARARAT լեգենդար հայկական կոնյակը
Օրերս Վենետիկում մեկնարկեց ժամանակակից արվեստի ամենակարևոր մշակութային իրադարձություններից մեկը՝ Վենետիկի 60-րդ արվեստի բիենալեն, որտեղ ARARAT...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես». Ակցիա կառավարության դիմաց
«Նիկոլ, դու ճիշտ չես, դու սխալ ես» գրությամբ ցուցապաստառով կառավարության շենքի դիմաց են հավաքվել  «Արդար Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
16:00
Եթե մենք չհամակարգենք այս շարժումը, ապա այն կվերածվի քաոսի և մենք տանուլ կտանք. Աբրահամ Գասպարյան
«Այս շարժումը կդառնա այն լոկոմոտիվը, որով մենք կկարողանանք մեր առջև դրված խնդիրը լուծել»,-հայ-վրացական միջպետական ճանապարհի Կիրանցի...
Աղբյուր` Panorama.am
15:29
Շոլց. Երևանի և Բաքվի միջև հակամարտությունը կարգավորելու հնարավորություններն ավելի մեծ են, քան երբևէ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու շանսերը երբևէ այնքան մեծ...
Աղբյուր` Panorama.am
15:21
Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից
«Այսօր, պլանային հետազոտություն անցնելուց հետո, Նախագահ Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից»,-տեղեկացրել է ՀՀ առաջին նախագահի...
Աղբյուր` Panorama.am
15:15
Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին
Նախատեսվում է գործարկել աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը
Աղբյուր` Panorama.am
15:01
Փաշինյան. Հարցը ցավոտ է, դա ուրիշի տունը չի, իմ տունն է
Վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ են դնում սեղանին։ «Սա շատ կարոր փուլ է...
Աղբյուր` Panorama.am
14:51
Պետությանը պատճառված 12մլրդ 155մլն ՀՀ դրամ վնաս է վերականգնվել 2024թ․ առաջին եռամսյակում
Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով
Աղբյուր` Panorama.am
14:40
Հաագայում ավարտվել է Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական նիստի հերթական լսումները
Հաագայի Արդարադատության միջազգային դատարանն ավարտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի հնարավոր խախտման...
Աղբյուր` Panorama.am
14:23
Ընտրությունը պետք է համապատասխանի Հոգևոր Հայաստանի իդեալին. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրել է. «Հիմա` քաղաքացիների թվի աճը, դիմադրության օջախների տարածումն ու սինխրոն աշխատանքը, հասարակության մեծ...
Աղբյուր` Panorama.am
14:09
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. Ոստիկանություն
Ժամը 13.00-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է: «Ոստիկանությունը...
Աղբյուր` Panorama.am
13:54
Սուրենյանց. Կամ մենք այդ քաղաքական լուծումները կգտնենք, կամ 2-3 ամիս հետո Հայաստանում կլինի անվերահսկելի քաոս
Ականապատ տարածքներն ականազերծում է  Հայաստանի զինված ուժերի զինծառայողը, որ հանձնի թշնամուն։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը սա հոգեբանական...
Աղբյուր` Panorama.am
13:38
Ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով
Ապրիլի 26-ի ցերեկը, 27-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 1-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։...
Աղբյուր` Panorama.am
13:33
«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ
Երեկ, այսօր Երևանում, նաև Հայաստանի տարբեր քաղաքներում, ճանապարհներին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ ի աջացություն տավուշցիների, ովքեր արդեն...
Աղբյուր` Panorama.am
13:15
ՌԴ ՊՆ ԳՇ պաշտոնյան հայտնում է՝ Ակնայում ռուսները և թուրքերը համատեղ լուծել են բոլոր խնդիրները
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մոնիթորինգի կենտրոնն ավարտել է իր գործունեությունը։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած...
Աղբյուր` Panorama.am
12:58
Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան
Արման Նավասարդյանը ապրիլի 30-ից մասնակցելու է 25-օրյա պահեստազորայինների վարժական հավաքի։
Աղբյուր` Panorama.am
12:40
Ծնողներ, արցախցիներ, Եկեղեցի ու... մի խումբ կենդանի
Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան գրում է. «Զոհվածների ծնողները ասում են պայքարեք, որ մեր բախտին չարժանանաք։...
Աղբյուր` Panorama.am
12:32
Ինչո՞ւ են լռում արևմտյան իրական դեսպանները և նրանց ինքնակոչ հայաստանյան «խոսնակները»
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալոց երեկ Երևանի կենտրոնում բողոքի ակցիայի ընթացքում ոստիկանների կողմից կանանց բերման ենթարկելուն,...
Աղբյուր` Panorama.am
12:11
Հողի հետ խլում են անմահացած որդիներին
44 օրյա պատերազմի հերոս, հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանի հայրը Արտակ Հովհաննիսյանը գրել է. «Հողի ամեն մի փոշու հատիկի հետ Քեզնից մի...
Աղբյուր` Panorama.am
12:05
Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել. Քաղաքագետ
«Պարզ է, չէ, որ Արայիկ Հարությունյանի ցուցմունքների ֆիլմի անոնսի մասին Ադրբեջանի հայտարարությունը հենց այնպես չի արվել, դա զգուշացում...
Աղբյուր` Panorama.am
11:57
2 մլրդ դոլարի պարտքի սպասարկման և տոկոսի մարման պարտավորություն 2025 թվականին
Փետրվարի 29-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կազմել է 11.94 մլրդ ԱՄՆ դոլար, որից արտաքին պարտքը եղել 6.44 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ ներքին պարտքն` 5.5...
Աղբյուր` Panorama.am
11:55
Շարունակվում են անհնազանդության ակցիաները
Հանրապետության ու մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները՝ իրենց աջակցությունը հայտնելու Ադրբեջանին տարածքների...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ
17:55 26/04/2024

«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}