Գետահովիտ գյուղում չպայթած արկ են հայտնաբերել
Այսօր ԱԻՆ փրկարար ծառայությունում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ և այն վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Փրկարար ծառայությունից տեղեկանում ենք, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ըստ աղբյուրի, ՀՀ ՊՆ սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:
Հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին