16-ամյա դեռահասը կոտրել է ԱՄՆ հատուկ ծառայության տնօրենի էլ. հասցեն
Անգլիական Իստ-Միդլենդ քաղաքում փետրվարի 9-ին իրավապահ մարմինների աշխատակիցները 16-ամյա մի դեռահասի են ձերբակալել: Դպրոցականին մեղադրում են ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի էլեկտրոնային հասցեն հաքերային հարձակման ենթարկելու համար, տեղեկացնում է inforeactor.ru-ն:
Ըստ աղբյուրի, դեռահասը կոտրել է ԱՄՆ ԿՀՎ-ի տնօրեն Ջոն Բրենանի անձնական էլեկտրոնային հասցեն: Միաժամանակ, այդ հասցեից օգտվել են ամերիկացի շատ չինովնիկներ` միմյանց փոխանցելով գաղտնի ինֆորմացիա:
Այս պահին մանկահասակ չարագործի անունը չի հրապարակվում: Չի հրապարակվում նաև, թե ինչպես և ինչ հանգամանքներում է նրան հաջողվել «մուտք գործել» ԿՀՎ տնօրենի էլեկտրոնային հասցեն:
Ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ