Վարչապետը վստահեցրել է, որ իր որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի
«Իմ որդին Երևանի քաղաքապետ դառնալու ցանկություն չունի», -այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ պատասխանելով լրագորղների հարցերին:
Վարչապետի գնահատմամբ, տարածված այդ լուրերը «անհեթեթ են. դրանց պետք է վերջ տալ»:
«Նախ քաղաքապետ չեն նշանակվում, ժողովուրդն է ընտրում, երկրորդ՝ ոչ ես, ոչ իմ որդին ցանկություն չունենք քաղաքապետ դառնալու»,- հավելեց Աբրահամյանը:
Նշենք, որ Աբրահամյանը այսօր «Եռաբլուր» էր այցելել Վազգեն Սարգսյանի ծննդյան օրվա առիթով:
Հովիկ Աբրահամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը, այժմ Արտաշատի քաղաքապետն է, և մամուլում հայտնված տեղեկությունների համաձայն, նա ցանկություն ունի դառնալ Երևանի քաղաքապետ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան