195-ամյա դպրոցը վերականգնում է Հայաստանի կապը Կալկաթայի հետ
Այս տարի լրանում է Կալկաթայի Հայոց մարդասիրական ճեմարանի 195 ամյակը և նոյեմբերին Կալկաթայում կհավաքվեն բազմաթիվ հայեր՝ մասնակցելու մայր բուհի տարեդարձի տոնակատարություններին, հաղորդում է The Times of India պարբերականը:
Այս ամբողջ եռուզեռի հետ մեկտեղ, ճեմարանը ձեռնամուխ է եղել ստեղծել Կալկաթայի հայերի տվյալների բազա, որն ըստ թեմի առաջնորդ Տ. Զավեն Յազիչյանի, 1956թ.-ից առաջինն է:
Բարեպաշտ քրիստոնյաները՝ հայերը Կալկաթա են եկել դեռևս 1600-ականներից: Այն ժամանակ, երբ Կալկաթան բրիտանական մայրաքաղաք էր, հայերը բազմաթիվ գումարներ էին ներդնում գաղութական ապարանքներում, քաղաքը դարձնելով այն, ինչ կա:
Աղբյուրի հաղորդմամբ, դպրոցն այժմ վերանորոգվում է, ձեռնարկվում են որոշ ծրագրեր: Արարատյան գրադարանն արդեն թվայնացվել է և գրքերը պահպանվում են ժամանակակից մեթոդներով: Դպրոցը համագործակցում է մի շարք կրթական կառույցների հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ