Պարզվում է՝ էլէներգիայի գողությունը ՀՀ օրենսդրությամբ փաստացի չի համարվում քրեորեն պատժելի արարք. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Պարզվում է՝ էլեկտրաէներգիայի գողությունը ՀՀ օրենսդրությամբ փաստացի չի համարվում քրեորեն պատժելի արարք: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց ՀՀ քրեական օրենսգրքում գտնել գեթ մեկ հոդված, որի հիման վրա մարդուն կարելի է մեղադրանք առաջադրել, ասենք, «էլեկտրիկի» հետ համաձայնությամբ «ձախ» հոսանք սպառելու համար: ՀՀ ՔՕ 177-րդ «Գողություն» հոդվածը սահմանում է. «Գողությունը ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակությունն է»: Նախ՝ սկսենք նրանից, որ էլէներգիան ոչ մի տարբերակով հնարավոր չէ համարել գույք, երկրորդը՝ երբ բաժանորդը «էլեկտրիկի» հետ համաձայնության է գալիս, էլէներգիան գաղտնի հափշտակելու մասին խոսք լինել չի կարող, քանի որ «էլեկտրիկը» այդ մասին ենթադրաբար իր ղեկավարին է տեղեկացնում, նա էլ իր վերադասին և այսպես շարունակ մինչև…: Արդյունքում, ստացվում է, որ կողմերի «փոխհամաձայնեցված գործարքի» հետ գործ ունենք: Էլ չենք խոսում այն մասին, որ եթե որևէ մեկին իրավապահները փորձեն մեղադրել էլէներգիայի գողության մեջ, պարզ չէ, թե ինչպես են ներկայացնելու գողոնը»:
Լրահոս
Տեսանյութեր
«Ձեր սիրելի Ալիևը «Նոլդու Փաշինյան» երգը միացրած Արցախով պտտվում է». Բագրատ Սրբազանը՝ իշխանությանը