Քաղաքական 17:25 13/04/2016

Սոլովյով. Հայաստանը կարող է երես թեքել Ռուսաստանից

Ռուս հայտնի վերլուծաբան, հաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Полный контакт»  հաղորդման շրջանակներում անդրադարձել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում բռնկված ռազմական գործողություններին և այդ ամենի վերաբերյալ Ռուսաստանի դիրքորոշմանը՝ շեշտելով, որ պետք չէ ձևացնել, թե Ադրբեջանը Ռուսաստանի համար կարող է Հայաստանին փոխարինող լինել:  

«Հետաքրքիր է, որ մենք չենք քննարկում այն հարցը, թե ով է սկսել այն։ Օրինակ` Ուկրաինայի պարագայում ասում ենք, որ Կիևը պետք է ուղիղ բանակցություններ վարի Լուգանսկի ու Դոնեցկի հետ, բայց ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մինչև հիմա չի բանակցում: Ինչու է մեզ մոտ նման երկակի ստանդարտներ գործում: Մենք հիմա կորցնում ենք թե՛ մեկին և թե՛ մյուսին: Ինչո՞ւ մենք չենք ցանկանում տեսնել գլխատված հայ զինվորների, գերեվարման ու մարդկանց խոշտանգման մասին փաստական ռեպորտաժները: Գիտակցում եմ, որ պետք է հաշվի առնենք բոլոր կողմերի շահերը, բայց ինչ է՞, դա մի թե նշանակում է, որ ճշմարտությունն այլևս ոչ մեկի չի հետաքրքրում»,- նշել է Սոլովյովը:

Վերջինս ընդգծել է, որ ճշմարտության մասին պետք է խոսել, որպեսզի միջազգային հանրությունը կարողանա օբյեկտիվ պատկեր ստանալ, թե իրականում ինչ է տեղի ունեցել ղարաբաղա-ադրբեջանական սահմանին: Վերլուծաբանը նաև խիստ քննադատության է ենթարկել բոլոր այն փորձագետներին, ովքեր շտապել են Ադրբեջանի գործողություններին հաղթական բնորոշումը տալ:

«Ոչ մի բլից կրիգ էլ չստացվեց: Ավելին ասեմ, նույնիսկ դրա նման բան էլ չստացվեց: Հետևաբար այս կապակցությամբ դիրքորոշումներն ինձ զարմացնում են: Ինչ է՞ հիմա էլ պետք է մեր վերջին ընկերոջը կորցնենք, մեր իրական ընկերոջը: Մենք այնտեղ ռազմաբազա ունենք, մենք հսկում ենք սահմանները, և դուք պատկերացնո՞ւմ եք, թե հիմա Հայաստանում ինչ հակառուսական տրամադրություններ են։ Ու պետք չէ ձևացնել, թե  Ադրբեջանը կկարողանա մեզ համար փոխարինել Հայաստանին։ Ուզում եմ հիշեցնել, որ մենք Ադրբեջանում ռազմաբազա չունենք, չենք պաշտպանում այդ երկրի սահմաններն ու, բացի այդ, վերջին շրջանում այնտեղ վայրենի արագությամբ թուրք պաշտոնյաների այցեր են տեղի ունենում։ Հետևաբար, գոնե ինքներս պետք է պատասխանենք մի պարզ հարցի` որտե՞ղ են մեր ազգային շահերը»,- հարցադրում է հնչեցրել Սոլովյովը:

Վերլուծաբանի խոսքով, այս ամենը բերում է նրան, որ Հայաստանը կարող է երես թեքել Ռուսաստանից, ինչն Ռուսաստանի համար շատ բացասական կլինի: Զուգահեռներ անցկացնելով Ռուսաստան-Ղրիմ և Հայաստան-Արցախ հարաբերությունների միջև՝ Սոլովյովը նշել  է, որ իրավիճակները շատ նման են:

«Նկատեք, որ ՀՀ  նախագահ Սերժ Սարգսյանը մեզ փակուղու առաջ չի կանգնեցնում ու չի սպառնում ճանաչել ԼՂ-ի անկախությունը, որի դեպքում Ռուսաստանն արդեն ստիպված կլինի ՀԱՊԿ-ի շրջանակում պատերազմի մեջ մտնել Ադրբեջանի հետ։ Եվ պատկերացրեք հայերի արձագանքը, երբ մեր պաշտոնյաները հանգիստ հայտարարում են, որ շարունակելու են զենք վաճառել Ադրբեջանին: Իսկ գուցե զենք մատակարարելու հետ մենք նաև նախապայմաններ էլ դնենք»,- նշել է Սոլովյովը:

Վերջինս հավելել է, որ Ադրբեջանի տնտեսական տեսանկյունից ձեռնտու գործընկեր է Ռուսաստանի համար, սակայան դա դեռ չի նշանակում, որ կոռումպացված էլիտաների շահերի բավարարումը հավասարազոր է ՌԴ ազգային շահերի բավարարմանը:

«Այո՛, ես հասկանում եմ, որ չի կարելի վիճել Ադրբեջանի հետ։ Բայց ի՞նչ է դա նշանակում, մենք պիտի դավաճանե՞նք ՀԱՊԿ մեր դաշնակցին։ Օրինակ` Թուրքիան հրապարակայնորեն հայտարարեց, որ աջակցելու է Ադրբեջանին, իսկ մենք հանդես եկա՞նք նմանատիպ հայտարարությամբ մեր դաշնակցի վերաբերյալ։ Եկեք չմոռանանք, որ Ադրբեջանը կրակ է բացել նաև ՀՀ Տավուշի մարզի ուղղությամբ։ Դա Հայաստանի տարածքն է, իսկ ՀԱՊԿ-ն դրա վերաբերյալ լռեց, կարծես ոչինչ չնկատեց,- ամփոփել է Վլադիմիր Սոլովյովը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:07
Երբ հայ ժողովուրդը ելել է իմաստավորված պայքարի, հաղթել է․ Շարմազանով
«Մենք մեր հերոսական պատմության ժառանգներն ենք, որքան էլ հետնորդները ցանկանան մեզ հեռացնել Հայկ նահապետի արժեքներից, իրավունք չունենք...
Աղբյուր` Panorama.am
18:42
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ «Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդի խաչմերուկից դեպի Քարի...
Աղբյուր` Panorama.am
18:26
Իշխանությունը րոպե-րոպե հետևում է Արթուր Վանեցյանի շարժին․ «Հրապարակ»
«Հրապարակ»-ը գրում է․ «Այսօր «Հայկական ժամանակը» գրել է. ««Հայրենիք» կուսակցության ղեկավար...
Աղբյուր` Panorama.am
18:15
Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business...
Աղբյուր` Panorama.am
18:10
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր
Եվրոպական 11 երկրների շուրջ 30 քաղաքներում մայիսի 12-ին տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:03
Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի ժամկետով. Փաստաբան
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը  հայտնում է, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործով հանրային մեղադրողը միջնորդեց պատիժ 11 տարի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Վանաձորում որդին սպանել է տարեց մորը
ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզի օպերատիվ կառավարման կենտրոն մարզի դատաբժշկական փորձաքննությունների բաժնից ապրիլի 28-ին հաղորդում էր ստացվել, որ...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան
«ՔՊ-ական կառավարիչներն այս ամենը ֆունդամենտալ կերպով ձախողելուց հետո, հասել են Հայաստանի Հանրապետության գոյությունը վտանգելուն և չեն էլ թաքցնում դա»:
Աղբյուր` Panorama.am
17:44
Եկեղեցին, չունենալով քաղաքական իշխանության հավակնություններ, պիտի շարունակի ջանքեր ներդնել հանուն հայրենիքի. Գերագույն հոգևոր խորհուրդ
Գերագույն հոգևոր խորհուրդը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Տավուշի մարզից տարածքները Ադրբեջանին միակողմանիորեն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Վանեցյան. Լավ ճանաչելով Նիկոլին՝ գիտեմ, թե ինչ է հիմա կատարվում նրա գլխում
ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, արձագանքելով այսօրվա ասուլիսում Նիկոլ Փաշինյանի՝ իր հասցեին արված  հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
17:22
Շատ հնարավոր է ես այստեղ մեռնեմ. «Զվարթնոց»-ում հացադուլ հայտարարած լրագրող Լեո Նիկոլյան
Արդեն 16 օր է «Զվարթնոց» օդանավակայանում շարունակում է հացադուլ իրականացնել ռազմական և հետաքննող ֆրանսահայ լրագրող  Լեո...
Աղբյուր` Panorama.am
17:19
Հայտնի են դպրոցների ավարտական քննությունների օրերը
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են 2023-2024 ուսումնական տարվա սովորողի գիտելիքների ստուգման, ավարտական և...
Աղբյուր` Panorama.am
16:36
Իշխանությունները ցույց են տալիս, որ թքած ունեն միջազգային հանրության կարծիքի վրա.Դավիթ Ֆիդանյան
«Մենք բարձրաձայնում ենք այն խայտառակ բռնաճնշումների մասին, որոնք իրականացվում են ներկայիս վարչախմբի կողմից իր քաղաքական ընդդիմախոսների...
Աղբյուր` Panorama.am
16:16
Հյուրասիրություն, երաժշտություն. Ինչպես են դիմավորում Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցներին
Չնայած վատ եղանակին, առատ տեղումներին ու կարկուտին՝ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդած քայլերթի մասնակիցները...
Աղբյուր` Panorama.am
15:57
«Ֆլեշ»-ի լցակայաններից մեկում արձանագրել են թերլիցքավորում
Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվել է ստուգում «ՖԼԵՇ» ապրանքանիշի ներքո գործունեություն ծավալող «ԱՐՄ...
Աղբյուր` Panorama.am
15:37
Տիկին դեսպան, Ձեր լռությունը ԱՄՆ ամոթն է. Դավիթ Ֆիդանյան
«Տիկին դեսպան, Դուք ինքներդ էլ գիտեք, թե Հայաստանի Հանրապետությունում ինչպիսի ավտորիտարիզմ է տիրում։ Եվ Ձեր իսկ լռությունն առաջին հերթին...
Աղբյուր` Panorama.am
15:35
Սա քաղաքականությո՞ւն է, սա ընդդեմ նվաստացման պայքար է. Մրո
«Այս քայլերթը բնական է ստացվել, ոչ մի սարքած բան չկա»,- լրագրողներին ասաց Կիրանցից դեպի Երևան քայլերթին միացած Հայաստանի վաստակավոր...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեք լռել. AntiFake-ի բողոքի ակցիան ԱՄՆ դեսպանատան մոտ. ՈՒՂԻՂ
AntiFake խմբագրության աշխատակիցները, մի խումբ քաղաքացիներ  բողոքի ակցիա են իրականացնում ԱՄՆ դեսպանատան դիմաց՝ պահանջելով չլռել  և...
Աղբյուր` Panorama.am
14:43
Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ Արցախի թեմի կոչը
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը հորդորում է միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման կազմակերպած խաղաղության և...
Աղբյուր` Panorama.am
14:38
Արմավիրում մայիսի 8-ին 8 ժամ ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ շինարարական աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ...
Աղբյուր` Panorama.am
14:34
Սուրենյանց. Այսպիսի «հրաշք» միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր
Քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Կառավարումն ամբողջովին ձախողած...
Աղբյուր` Panorama.am
14:22
70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է
25–ամյա երիտասարդ է կալանավորվել
Աղբյուր` Panorama.am
14:21
Փաշինյանի արածը, եթե կյանքի կոչվի, ապա այն իրական պատերազմի սպառնալիքը է. Գեղամ Մանուկյան
«Երթը հանրային արձագանքն է, որ կա այս իշխանության նկատմամբ։ Այն  վերաբերմունքի, նրանց ստախոսությունների արկածախնդրության...
Աղբյուր` Panorama.am
14:07
YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը
Team Telecom Armenia-ն մշակել է նոր Բի Ֆրի փաթեթ, որը հնարավորություն է տալիս օգտվել հիմնական վիդեո հարթակներից անսահմանափակ՝ առանց ինտերնետի...
Աղբյուր` Panorama.am
14:01
Թաթոյան. Այստեղ եմ՝ Բագրատ Սրբազանին և իրենց իրավունքների համար պայքարող մեր ժողովրդին աջակցելու
«Ես այստեղ չեմ վարչապետի պաշտոնի հարցն արծարծելու, ես եկել եմ Բագրատ Սրբազանին և մեր ժողովրդին, որոնք իրենց իրավունքների համար են արդարացի...
Աղբյուր` Panorama.am
13:40
Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
Քիչ առաջ Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը միացավ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի  առաջնորդած  քայլերթին դեպի...
Աղբյուր` Panorama.am
13:31
Կիրանցում ծառերից շատ ոստիկան կա
Նիկոլ Փաշինյանի կողմից սահմանազատման ենթարկվող Տավուշի մարզի Կիրանց գյուղում այսօր էլ բազմաթիվ ոստիկաններ կան։ Բնակիչների հրապարակած...
Աղբյուր` Panorama.am
13:29
Ովքեր են Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողության հյուրերը
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությունը։ Արարողությունը սկսվել է Կրեմլի մեծ պալատի Սուրբ Էնդրյուի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին
14:26 07/05/2024

Արման Թաթոյանը միացավ Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}