ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունն աշխատում է ուժեղացված ռեժիմով
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած ամենշաբաթյա խորհրդակցությանը առցանց մասնակցող ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթվա ընթացքում ԼՂՀ-ում արձանագրվել է 51 արտակարգ դեպք, ծառայությունը շարունակում է աշխատել ուժեղացված ռեժիմով:
Նախարար Արմեն Երիցյանը ևս մեկ անգամ նշել է, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԱԻՆ-ն ամեն ինչով կաջակցի ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների ծառայությանը:
ԱԻՆ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, խորհրդակցության ժամանակ շԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության պետ, փ/ծ գնդապետ Մ. Ներսիսյանը զեկուցել է, որ նախարարի հանձնարարկանով՝ ՓԾ քաղաքացիական պաշտպանության ղեկավար կազմը եղել է Տավուշի մարզի բոլոր 9 սահմանամերձ համայնքներում, քաղպաշտպանությանն ուղղված շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու նպատակով:
ԼՂՀ ԿԱ արտակարգ իրավիճակների պետական ծառայության քաղաքացիական պաշտպանության և աղետների հետևանքների վերացման շտաբի օպերատիվ կառավարման բաժնի պետ, փ/ծ փոխգնդապետ Կ. Ավետիսյանը և ՀՀ մարզային փրկարարական վարչությունների պետերը զեկուցել են շաբաթվա ընթացքում գրանցված պատահարների և ընթացիկ աշխատանքների մասին։
Սյունիքի ՄՓՎ պետ, փ/ծ փոխգնդապետ Բ. Զաքարյանը հայտնել է, որ մարզի 14 սահմանամերձ համայնքների ղեկավարների հետ անցկացվել են քաղաքացիական պաշտպանության թեմայով դասընթացներ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան