Ապրիլյան պատերազմը նաև դաժան փորձություն էր. Շարմազանով
Ապրիլյան պատերազմը նաև դաժան փորձություն էր, բայց ուզում եմ, որ բոլորս հպարտ լինենք, քանի որ հաջողել ենք այստեղ: Այս մասին այսօր ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Իհարկե, զոհերի, կորուստների գնով, բայց Ադրբեջանի նպատակն էր բլից-կրիգի միջոցով հասնել խնդրի ռազմական լուծմանը, կայծակնային պատերազմի միջոցով մի քանի շրջան հետ վերցնել, մաքսիմում առաջ շարժվել և դրանով զիջումներ պարտադրել հայկական կողմերին: Ադրբեջանը ձախողվեց, իսկ դա նշանակում է, որ մեր պաշտպանական ուժերը հաջողեցին»,-ասաց Շարմազանովը: