Պետդեպ. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի
Մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի տեղակալ Մարկ Թոները:
«Մենք ականատես եղանք, թե ինչպես փխրուն հրադադարի ռեժիմ հաստատվեց։ Իսկզբանե ոգևորվեցինք՝ կարծելով, թե դա պահպանվում է, սակայն ակնհայտորեն լարված իրավիճակն է պահպանվում։ Մենք կապի մեջ ենք երկու կառավարությունների հետ, հակամարտության բոլոր կողմերի հետ, և մեր ուղերձն անփոփոխ է՝ խստագույնս դատապարտում ենք Լեռնային Ղարաբաղի շփման գծում ցանկացած բռնություն և ցանկանում ենք հնարավորինս շուտ տեսնել բանակցային գործընթացի վերականգնումը։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է Թոները:
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան