Էլինա Դանիելյանի հաջորդ մրցակիցը Լելա Ջավախաշվիլին է
ՖԻԴԵ-ի կանանց «Գրան Պրի» մրցաշարի 8-րդ տուրում Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատարներից մեկի` Նանա Ձագնիձեի հետ: Այժմ Դանիելյանը վաստակել է 3,5 միավոր և ընթանում է 9-րդ հորիզոնականում:
Իսկ մրցաշարի առաջատարների շարքերում կրկին փոփոխություն գրանցվեց: Աննա Մուզիչուկը հաղթեց Ժաո Քսյուին: Այժմ Ա. Մուզիչուկը, Գունինան և Ձագնիձեն վաստակել են 5-ական միավոր և ընթանում են առաջատարների խմբում: Եվս երեք շախմատիստուհիներ վաստակել են 4,5-ական միավոր և կիսում են 4-6-րդ հորիզոնականները: Այս մասին հայտնում է chessfed.am-ը:
Այսօր մրցաշարում հանգստյան օր է, իսկ վաղը կայանալիք 9-րդ տուրում Էլինա Դանիելյանը սպիտակ խաղաքարերով կմրցի Լելա Ջավախաշվիլու հետ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ