Հարցում. Վրաստանի «լավ» և «վատ» հարաբերություններն ու «վտանգները»
Վրաստանի և Ռուսաստանի ներկա հարաբերությունները «վատ» են, փոխարենը «լավ» են հարաբերությունները ԱՄՆ-ի, Թուրքիայի, Հայաստանի Ֆրանսիայի և այլ երկրների հետ: Այս մասին են վկայում «IRI» ամերիկյան կազմակերպության պատվերով մարտի 12-ից ապրիլի 2-ը Վրաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները: Այս մասին հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
Նշենք, որ «IRI» (International Republican Institute) ամերիկյան ոչառևտրային կազմակերպության նպատակն է օգնություն ցուցաբերել տարբեր երկրներում ժողովրդավարության կառուցման գործում:
Հարցվողներին առաջարկվել է գնահատել իրենց երկրի հարաբերությունները հարևան և գործընկեր երկների հետ: Հարցվողների 77%-ը Ռուսաստանի հետ հարաբերությունները գնահատել է «վատ», 12%-ը «լավ», իսկ 9%-ը համարում է, որ Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները «ոչ վատ են և ոչ էլ՝ լավ»:
Հարցման արդյունքների համաձայն, ամենից շատ դրական գնահատականներ են ստացել Ադրբեջանը և Ուկրաինան: Հարցվողների 90%-ը այս երկրների հետ հարաբերությունները «լավ» է գնահատել: Հարցվողների միայն 2%-ն է բացասական կարծիք արտահայտել Ադրբեջանի, իսկ 5%-ը՝ Ուկրաինայի նկատմամբ:
Հարցվողների գնահատմամբ, Վրաստանը «լավ» հարաբերություններ ունի նաև Եվրամիության (87%), ԱՄՆ-ի (87%), Թուրքիայի (84%), Լիտվայի (80%), Հայաստանի և Ֆրանսիայի (79%), ինչպես նաև Գերմանիայի (78%), Լեհաստանի (77%) և Իրանի (60%) հետ:
Հարցվողները նաև նշել են, թե որ երկրներն են համարվում Վրաստանի համար կարևոր գործընկեր երկրները: Ըստ հարցվողների 36%-ի՝ Վրաստանի համար կարևոր գործընկեր Ադրբեջանը, 34%-ի համար՝ ԱՄՆ-ը, 31%-ի համար՝ Եվրամիությունը, 27%-ը կարևորել է Ուկրաինան, իսկ 18%-ը՝ Ռուսաստանը և Թուրքիան:
Ինչ վերաբերում է Վրաստանի համար վտանգ ներկայացնող երկրներին, ապա ըստ հարցվողների 71%-ի՝ ամենամեծ վտանգը տեսնում է Ռուսաստանից, 6%-ը Վրաստանի համար վտանգավոր է համարում ԱՄՆ-ին և Թուրքիային, իսկ 2%-ը Հայաստանին, իսկ 1%-ը՝ Ադրբեջանին, Ուկրաինային և Եվրամիությանը: Իսկ 4%-ի համար Վրաստանի համար վտանգ է ներկայացնում Իրանը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ