ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը չի ընդունել Դոնբասի մասին Ռուսաստանի հայտարարությունը
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը երեկ՝ ապրիլի 28-ին, չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ Մինսկի համաձայնության վերաբերյալ՝ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինի առաջարկության շուրջ: Նիստի ժամանակ Չուրիկինի և Ուկրաինայի փոխարտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի միջև փաստաթղթի բովանդակության շուրջ բանավեճ է ծագել: Այս մասին հաղորդում է գերմանական «Deutsche Welle»-ն:
Չուրկինի կողմից առաջարկված հայտարարությունը կոչ էր անում կատարել բոլոր այն պայմանները, որոնք նախատեսվում են Մինսկի համաձայնությամբ: Մյուս կողմից այն ընդգծում էր Օդեսսայում 2014թ-ի մայիսի 2-ին կատարված իրադարձությունների հետաքննության անհրաժեշտությունը:
Ինչպես հաղորդում է սկզբնաղբյուրը՝ ուկրաինացի փոխարտգործնախարարը համաձայնել է հայտարարության առաջին մասի հետ՝ միաժամանակ առաջարկելով ընդլայնել փաստաթղթի 2-րդ հատվածը, այն է՝ հետաքննություն անցկացնել նաև Ղրիմում: Դրանից հետո կողմերը փոխադարձ մեղադրանքներ են հնչեցրել և քննարկումը տապալվել է:
Մեծ Բրիտանիայի պատվիրակը նշել է, որ առանց կոնսենսուսի հնարավոր չէ ընդունել հայտարարությունը, իսկ Ֆրանսիայի պատվիրակությունը հավելել է, թե Ռուսաստանի կողմից ներկայացվող համաձայնությունը չի արտացոլում բոլոր կողմերի շահերն, ու անհրաժեշտ է լրամշակել այն:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ