Ոստիկանությունը հայտնաբերել է փախուստի դիմած կալանավորին
Ապրիլի 29-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները հայտնաբերել են 1985 թ. ծնված Սպարտակ Դանիելյանին: Այս մասին հայտնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա հետախուզվում էր ապրիլի 5-ին Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կալանավորներին պահելու խցից փախուստ կատարելու համար:
Դանիելյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 355 հոդվածի առաջին մասի հատկանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ