Գասպարյան-Գլավաչկովա զույգը` Պրահայի մրցաշարի հաղթող
Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստուհի Մարգարիտա Գասպարյանը չեխ Անդրեա Գլավաչկովայի հետ միասին հիանալի է հանդես եկել Պրահայի թենիսի զուգախաղերի մրցումներում:
Այս զույգը դարձել է մրցաշարի հաղթող` եզրափակչում պարտության մատնելով Մարիա Իրիգոյեն (Արգենտինա) – Պաուլա Կանյա (Լեհաստան) զույգին: Գրանցվել է 6:4, 6:2 հաշիվ: Եզրափակիչ մրցավեճը տևել է 1 ժամ, 15 րոպե:
Մարգարիտա Գասպարյանի համար այս տիտղոսը 3-րդն է WTA-ի մրցաշարերի զուգախաղերի մրցումներում, իսկ Գլավաչկովայի համար` 16-րդը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ