Բրիտանուհին դարձել է Vogue-ի առաջին 100-ամյա մոդելը
Բրիտանուհի Բո Հիլբերտը դարձել է Vogue ամսագրի առաջին 100-ամյա մոդելը: Գրում է Gazeta-ն՝ հղում անելով Mashable-ին:
Հրատարակության էջերում կհրապարակվի Հիշբերտի ֆոտոշարքը՝ Harvey Nichols ցանցի համար:
Vogue 100-ամյակի առթիվ թողարկված համար վաճառքի կհանվի մայիսի 5-ին: 100-ամյա կնոջ մասնակցությամբ արշավով ամսագիրը նաև ուշադրություն է հրավիրում տարիքային խտրականության վրա:
Մինչ այս, Հիլբերտը նաև ցուցադրել է Valentino-ի, Céline-ի, Lanvin-ի և Victoria Beckham-ի արտադրանքը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ