Լողի Հայաստանի առաջնության ժամանակ թարմացվեց 1977 թ. ռեկորդը
Երևանի «Գրանդ Սպորտ» մարզաառողջարարական համալիրում ավարտվել է լողի մեծահասակների Հայաստանի առաջնությունը: Մրցումային երրորդ օրը դելֆին լողաձևի 50 մետրում գրանցվել է Հայաստանի ևս մեկ ռեկորդ, որի հեղինակը Մոնիկա Վասիլյանն է: Նա տարածությունը հաղթահարել 0.30,71 վայրկյանում: 1977 թվականից ռեկորդը պատկանում էր Արմենուհի Մկրտչյանիին:
Մրցումային երրորդ օրը Հայաստանի չեմպիոններ են դարձել Մոնիկա Վասիլյանը, Վահան Մխիթարյանը (50 մետր դելֆին, 100 մետր ազատ ոճ), Էլեն Եսայանը, Վանիկ Բարսեղյանը (200 մետր բրաս), Անի Պողոսյանը, Արամ Նալթակյանը (200 մետր թիկնալող), Ջուլիետա Գեւորգյանը (800 մետր ազատ ոճ) և Արտաշես Ադամյանը (1500 մետր ազատ ոճ):
Լողի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանը ՀԱՕԿ-ի լրատվականի հետ զրույցում նշել է, որ շատ գոհ է ավարտված առաջնությունից:
«Հայաստանի առաջնության արդյունքներից շատ գոհ եմ: Սահմանվեց մեծահասակների 2 և նույնքան պատանեկան ռեկորդներ, սպորտի վարպետի նորմա լրացրեցին երկու լողորդներ: Նշեմ, որ մեր ֆեդերացիայի և «Գրանդ Սպորտի» միջև կար համաձայնություն, ըստ որի 10 լողորդներ Հայաստանի առաջնությունից առաջ մարզվել են այստեղ` 50 մետրանոց լողավազանում և կշարունակեն մարզումները միչև Օլիմպիական խաղերը»,- նշել է Գաբրիելյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին