Ռանյերի. «Թույլ տվեք մեզ լինել հանգիստ»
«Լեստերի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանյերին խոսել է Անգլիայի առաջնության 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայանալիք արտագնա հանդիպման մասին: Մայիսի 1-ին «Օլդ Տրաֆորդում» կայանալիք խաղում հաղթելու դեպքում «Լեստերը» կարող է ժամանակից շուտ նվաճել չեմպիոնի կոչումը: Այս մասին տեղեկացնում է «Sky Sports»-ը:
«Մեր պատմությունը կարևոր է ավարտել այնպես, ինչպես ամերիկյան ֆիլմերում: Ամենավերջում ամեն ինչ պետք է լավ ավարտվի: Մենք լավ հնարավորություններ ունենք դա անելու, սակայն թիմը չպետք է կորցնի զգոնությունը: Թույլ տվեք մեզ լինել հանգիստ: Մենք դեռ ժամանակ ունենք»,- նշել է Ռանյերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ