Լիլիթ Մկրտչյանը մեկնարկային տուրում հաղթանակ է տոնել
Ապրիլի 30-ից մայիսի 11-ը Սոչիում ընթանում են Ռուսաստանի տղամարդկանց և կանանց շախմատի ակումբային առաջնությունները: Հայաստանի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը «Յուգրա» ակումբի կազմում մասնակցում է կանանց առաջնությանը: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Առաջին տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթանակ է տոնել Անաստասիա Սազոնովայի նկատմամբ, իսկ «Յուգրա» ակումբն ընդհանուր 3,5:0,5 հաշվով հաղթել է «Բուկավուշկի» թիմին:
Ռուսաստանի տղամարդկանց ակումբային առաջնությանը մասնակցում է 5 թիմ, որոնք միմյանց դեմ կմրցեն 2 փուլով` շրջանային մրցակարգով:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ