Բելգիայի ծառայությունները հայտարարել են նոր ահաբեկչությունների հնարավորության մասին
Բելգիայի անվտագության ծառայության ղեկավար Յաակ Ռաեսը չի բացառել երկրում նոր ահաբեկչությունների իրականացումը:
«Երկարաժամկետ հեռանկարում մենք պետք է սպասենք ահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումների: Մենք չենք կարող կույր մնալ»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին Բելգիայի «Զավենտեմ» օդանավակայանում ու մետրոյի կայարաններից մեկում ահաբեկչություններ էին իրականացվել: Դրանց հետևանքով 35 մարդ մահացավ, 30-ը վնասվածքներ ստացան: Քննության տվյալներով՝ ահաբեկչություն իրականացրածները եղբայրներ էին: Ահաբեկչության կազմակերպման մեջ մեղադրվում էր նաև Շվեդիայի քաղաքացի, որ ձերբակալվեց բելգիական ոստիկանության կողմից:
Ահաբեկչությունների պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին