Սիրիահայ գործարարներին Վերնիսաժում կտրամադրվի 20-25 մշտական տեղ. ՀԺ
Վերնիսաժի շուկայում սիրիահայ գործարարներին կտրամադրվի 20-25 մշտական տեղ, և Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցները կարող են իրենց ձեռագործ արտադրանքը վաճառել այդտեղ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է «ՓՄՁ աջակցության ասոցիացիայի» նախագահ Հակոբ Ավագյանը:
Երևանի քաղաքապետարանի հետ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հենց երեկ: Ու չնայած ասոցիացիայի ու քաղաքապետարանի միջև բանակցությունները տևել են շուրջ մեկ տարի, այդուհանդերձ Ավագյանը գոհունակություն հայտնեց, որ իրենց առաջարկը վերջապես ընդունվեց: Նա հույս հայտնեց, որ այսուհետ էլ համագործակցությունդ կշարունակի:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ