Գեղամյանը նոր գիրք է գրել. ՉԻ
Օրերս լույս է տեսել Արտաշես Գեղամյանի հերթական գիրքը, որը վերնագրված է «Ղարաբաղյան ճակատում անփոփոխ է»:
Գրքում Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ պատգամավոր, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար և վերջապես ՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանի 21 էջանոց համանուն հոդվածն է, որը թարգմանվել է միանգամից վեց լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն և թուրքերեն (և արդյունքում՝ այս գիրքը ստացել է պատկառելի ծավալ՝ 192 էջ): Այս մասին գրել է «Չորրորդ իշխանությունը»:
«Գեղամյանի վերջին գիրքն, ի դեպ, առանձնանում է նախորդներից. Այս անգամ գրքի շապիկին զետեղված չեն ոչ Սերժ Սարգսյանի, ոչ Վլադիմիր Պուտինի և ոչ էլ անգամ՝ Արտաշես Գեղամյանի նկարը: Գրքի շապիկին այս անգամ պատկերված չեն նաև ՀՀ և ՌԴ դրոշները, այլ գրքի շապիկին Արցախի խորհրդանիշը հանդիսացող հայտնի արձանի նկար է: Ի դեպ, գրքի շնորհանդեսը դեռ չի եղել. Ըստ որոշ տեղեկությունների, այս միջոցառումը հետաձգվում է, քանի որ Գեղամյանի հավատարիմ ընթերցող Սերժ Սարգսյանը, որ վերջին տարիներին մասնակցել է նրա բոլոր գրքերի շնորհանդեսներին, շատ զբաղված է»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ