«Վերնիսաժ»-ի տարածքը բարեկարգվում է
Մեկնարկել է Վերնիսաժի բարեկարգման շինարարական աշխատանքների առաջին փուլը, որի շրջանակում տարածքից հեռացվում են առկա սեղաններն ու ծածկերը:
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրենը նշել է, որ տարածքի միջնամասում գտնվող, չգործող շատրվանների փոխարեն նախատեսվում է ստեղծել նոր ճեմուղի, որի կողային հատվածներում էլ կկազմակերպվի «Վերնիսաժը»՝ ձևավորելով նոր մոտեցումներով բացօթյա ցուցասրահ և առևտրային տարածք: Մուտքերն էլ՝ երկու կողմերից, կառանձնանան ջրային ավազաններով:
Տարածքը նաև կկահավորվի նստարաններով՝ «ձևավորելով երեկոյան հանգստի լիարժեք գոտի»: «Վերնիսաժի» բարեկարգման և արդիականացման ծրագիրն իրականացվելու է համայնք-մասնավոր հատված համագործակցությամբ՝ տեղի վարձակալի միջոցներով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին