«Եղնիկներ»-ում վիրավորված Վանաձորի նախկին քաղաքապետը գիտակցության է եկել
Վանաձորի նախկին քաղաքապետ, ապրիլյան մարտերի ժամանակ որպես կամավոր առաջնագիծ՝ «Եղնիկներ» մեկնած Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը գիտակցության է եկել։ Այդ մասին տեղեկացնում է «Լոռի» հեռուստաընկերության գործադիր տնօրեն Նարինե Ավետիսյանը։
«Հուրախություն բոլորիս, Վանաձորի նախկին քաղաքապետ Անդրանիկ Հարությունյանը գիտակցության է եկել, ինքնուրույն շնչում է և խոսում։ Ամենայն հավանականությամբ կտեղափոխվի Երևան», -նշել է նա:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 61-ամյա Անդրանիկ Հարությունյանը Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասի առաջնագծի դիրքերից մեկում թշնամու ականանետից ծանր վիրավորում էր ստացել. ականանետի պայթյունից նա կորցրել էր մեկ ոտքը և մարմնում արկի բեկորներ կան, միացված էր արհեստական շնչառության ապարատին:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ