Մայիսի 10-ին կգումարվի ԱԺ արտահերթ նիստ
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Ազգային ժողովին առաջարկեց արտահերթ նիստ գումարել:
Ինչպես նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, Ազգային ժողովի նախագահին առաջարկվում է մայիսի 10-ին, ժամը 12-ին գումարել արտահերթ նիստ:
Նիստի օրակարգում կընդգրկվեն մի շարք օրինագծեր, այդ թվում՝ «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Շահութահարկի մասին», «Եկամտային հարկի մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրինագծերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ