Ն. Անդրեասյան. Համազգային միաբան ծոմի օր հայտարարելը Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չէ
Հայ-ադրբեջանական պատերազմը կասեցնելու համար մայիսի 6-ը համազգային միաբան ծոմի և աղոթքի օր հայտարարելը Հայ առաքելական եկեղեցու նախաձեռնությունը չէ: Այս մասին Panorama.am-ին ասաց Արարատյան Հայրապետական թեմի Տեղեկատվական բաժնի պատասխանատու Նոյեմի Անդրեասյանը:
«Եկեղեցին այդ կերպ չէ, որ աջակցություն է բերում: Ժամերգությունների ու պատարագի ժամանակ անընդհատ այդ աղոթքը հնչում է»,-ասաց Ն. Անդրեասյանը:
Նշենք, որ նախաձեռնության վերաբերյալ հայտարարությունն ակտիվորեն քննարկվում է սոցցանցերի օգտատերերի կողմից: Չհաստատված տեղեկությունների համաձայն, այն աղանդավորական կազմակերպություններից մեկի նախաձեռնությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ