Պետրա Կվիտովա. «Դժվար է խաղալ, երբ քեզանից միայն հաղթանակ են ակնկալում»
Չեխ թենիսիստուհի Պետրա Կվիտովան մեկնաբանել է «Australian Open»-ի չեմպիոնուհի Անժելիկ Կերբերի անկայուն արդյունքները: Օրինակ՝ գերմանուհին հաղթեց Շտուտգարտում, որից հետո զիջեց Բարբորե Ստրիցովային Մադրիդի մրցաշարի առաջին շրջանում:
«Ես գիտեմ, թե հիմա որքան բարդ է մրցակցությունը կանանց թենիսում: Եվ Էնջիի համար շատ ծանր է: Նա հենց նոր է հաղթել Շտուտգարտում, որից հետո, ըստ իս, արդեն ուժ չուներ: Իսկ Բարբորայի դեմ խաղալը միշտ էլ ծանր է:
Ես գիտեմ նաև, թե որքան բարդ է խաղալը «Մեծ սաղավարտում» առաջին հաղթանակից հետո: Չեխիան Գերմանիայի համեմատությամբ մեծ երկիր չէ: Այնպես որ, նույնիսկ չեմ կարող պատկերացնել, թե ինչպիսի ճնշում է նա հիմա զգում: Ընդհանրապես՝ դժվար է խաղալը, երբ քեզանից միայն հաղթանակ են ակնկալում: Չէ՞ որ մյուս խաղացողները մոտիվացված են՝ հաղթելու «Մեծ սաղավարտի» չեմպիոնուհուն: Ես հույս ունեմ՝ Էնջին միջոց կգտնի՝ հաղթահարելու ճնշումը»:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին