Ռոման Ամոյանը զրկվեց ուղեգիր նվաճելու հնարավորությունից
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկել է Օլիմպիական խաղերի ըմբշամարտի վարկանշային երրորդ մրցաշարը: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն, 59 կգ քաշային Ռոման Ամոյանը մեկնարկային գոտեմարտում պարտվեց թուրք Ռահման Բիլիչուն: Այս մրցաշարում, ի դեպ, ուղեգիր են նվաճում միայն եզրափակչի մասնակիցները: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Վարկանիշների համար կպայքարեն նաև ազատ ոճայինները, ովքեր մրցագորգ դուրս կգան մայիսի 8-ին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ