Facebook-ի օգտատերերը կոլեկտիվ հայց են ներկայացրել սոցիալական ցանցի դեմ
Մարկ Ցուկերբերգի հիմնադրած Facebook սոցիալական ցանցի դեմ խմբակային հայց է ներկայացվել, և դատաքննության առաջին փուլում սոցիալական ցանցը պարտվել է,- տեղեկացնում է Life.ru-ն:
Սոցիալական ցանցի օգտատերերը Facebook-ին մեղադրել են կենսաչափական տվյալների անօրինական հավաքագրման համար, իսկ այդ տվյալները հայտնի են դառնում, երբ լուսանկարի վրա հնարավոր է լինում պարզել, թե ով է այդ անձը:
Դատարան դիմել են ԱՄՆ Իլինոյիս նահանգի միանգամից մի քանի բնակիչներ, սակայն կողմերը պայմանավորվել են գործը փոխանցել Կալիֆորնիական դատարան:
Իր հերթին Facebook սոցիալական ցանցը միջնորդություն էր ներկայացրել այն մասին, որ օգտատերերը, կենսաչափական տվյալների գաղտնիության մասին օրենքի համաձայն, իրավունք չեն ունեցել դիմել դատարան և մեղադրել սոցիալական ցանցին: Facebook-ի ներկայացուցիչ իրավաբանների կարծիքով, լուսանկարների վրա նշումները, որոնց պատճառով էլ բարձրացել է այս աղմուկը, ոչ մի կապ չունեն կենսաչափական տվյալների գաղտնիության մասին օրենքի հետ:
Այնուամենայնիվ, Կալիֆորնիական դատարանը մերժել է այդ միջնորդությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին