Կուտակայինը մեկ տարով հետաձգելը նախընտրական գործընթացի հետ կապ չունի. Նախարար
Պարտադիր սոցիալական վճար կատարելու ժամկետը մեկ տարով երկարաձգելը կապ չունի նախընտրական գործընթացների հետ: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` պատասխանելով ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին:
Պատգամավորը հետաքրքրվում էր, թե արդյոք կառավարության այս նախաձեռնությունը կապված չէ՞ նախընտրական տարով:
«Դա բացարձակապես կապ չունի», -հավելեց Ասատրյանը:
Հիշեցնենք` Ազգային ժողովի արտահերթ նիստը հրավիրվել է կառավարության նախաձեռնությամբ և գործադիրի ներկայացրած օրակարգով: «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծով կառավարությունն առաջարկում նախատեսված սոցիալական վճար կատարելու պարտադիր ժամկետը երկարաձգել մինչև 2018թ. հուլիսի 1-ը:
Այսինքն` սոցիալական վճարը պարտադիր կդառնա ոչ թե 2017-ի, այլ՝ 2018-ի հուլիսի մեկից: