«Լենինգրադյան-Իսկակով հատվածի նոր փողոցը նպատակահարմար չէին գտել անվանել Մոնթեի անունով»
Մոտավորապես երկու տարի առաջ է ստեղծվել «Փողոցների և այլ օբյեկտների վերանվանում և անվանում» նախաձեռնությունը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց նախաձեռնության անդամ Տիգրան Մարտիրոսյանը՝ անդրադառնալով Երևանում փողոցների անվանափոխության խնդրին:
«Երբ կառուցվում էր Լենինգրադյան-Իսկակով հատվածի նոր փողոցը: Ինձ մոտ հարց առաջացավ՝ հետաքրքիր է ու՞մ անունով է անվանակոչվելու: Քաղաքապետարանին նամակով առաջարկեցին որ այդ փողոցն անվանվի Մոնթե Մելքոնյան, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ փողոցը բանկելի չէ, մարդկանց անձնագրի հասցեում չի գրվելու Մոնթեի փողոց և նպատակահարմար չի այն անվանել: Ավագանին չհաստատեց, որ փողոցը կրի Մոնթեի անունը, պաշտոնապես չհաստատվեց դա, սակայն «գուգլ մեփը» մինչ օրս փողոցը ցույց է տալիս Մոնթեի անվան»,-պատմեց Տիգրան Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ շատերն են ընդդիմանում, որ իմաստ չունի փոխել, քանի որ պատմություն ենք կորցնում. «Խնդիրը մոտեցման մեջ է: Դրանով արժևորում ես մարդու աշխատանքը: Մենք չենք ասում, բոլոր օտար անունները փոխել, այլ փոխել նրանք, որոնք այլևս կորցրել են իմաստը»:
Նախաձեռնության անդամ Կարինե Փանոսյանն էլ նշեց, որ անվանափոխության մասին արձագանքներն ինչպես դրական, այնպես էլ բացասական են:
«Պետք անվանումներին ուշադրություն դարձնել ոչ միայն մայրաքաղաքում: Նախատեսվում է նաև կենդանի հերոսների պուրակ ստեղծել, որով կարժեվորվեն մեր կողմին ապրող մարդկանց աշխատանքը»:
Լուսանկարը Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան էջից:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին