Նախարարի հանձնարարակի համաձայն առաջիկայում հանդիպելու ենք սիրիահայերի հետ. Էկոնոմիկայի փոխնախարար
«Հայաստանի կառավարության, հայ ժողովրդի ցանկությունն է, որ սիրիահայերը դառնան Հայաստանի լիարժեք, լիիրավ քաղաքացիներ: Սիրիահայերի ինտեգրմանն ուղղված միջոցառումները կառավարությունը շատ է կարևորում, համարում է առաջնահերթ»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը:
Նա և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազեր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերն այցելել էին «Երևան էքսպո» ցուցահանդեսային համալիրում գործող «Նոր հեռանկարներ սիրիահայերի համար» ցուցահանդես, որը բացվել է նախօրեին ու կշարունակվի մինչև մայիսի 22-ը:
Նշենք, որ ցացահանդեսն անցկացվում է «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես համաժողովի շրջանակներում: «Տնտեսական հնարավորությունների շաբաթ» բիզնես ֆորումը նոր մեկնարկող միջոցառում է, որն իրականացվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄԸՀ) «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի կողմից: Այն միտված է պարզելու և սահմանելու կարիքներն առավելապես հասեագրող և նպատակաուղղված միջամտություններ՝ Հայաստանում սիրիահայերի տնտեսական ինետգրման նպատակով, որը կիրագործվի ԳՄԸՀ «Սիրիացի փախստականների տնտեսական ինտեգրումը Հայաստանում» ծրագրի գործընկերների և Աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ:
Խոսելով հիմնականում այն խնդիրներից, որոնց մասին բարձրաձայնում են սիրիահայերը, ովքեր ուզում են նոր բիզնես ստեղծել Հայաստանում, փոխնախարարն ասաց, որ Սիրիայում գործող տնտեսական միջավայրն ու Հայաստանում առկա տնտեսական միջավայրի միջև կան էական տարբերություններ: Ըստ նրա, պատկան մարմիններն իրականացնում են տարբեր միջոցառումներ, մշակում և իրագործում են տարբեր ծրագրեր, պատրաստում են հուշաթերթիկներ, որոնց նպատակն է սիրիահայերին ծանոթացնել Հայաստանում գործող հարկային օրենսդրությանը, կազմում են բիզնես ծրագրեր, իրականցում են բիզնես խորհրդատվություններ, տրամադրում են նաև երաշխավորություններ:
«Օրինակ, սիրիահային գործ սկսելու համար անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ: Նա գրավի առարկա չունի, որպեսզի բանկերից ներգրավի ֆինանսական միջոցներ: Փոքր և միջին ձեռնարկատիրության աջակցության հիմնադրամի միջոցով տալիս ենք երաշխավորություն ամբողջ գումարի չափով, բանկը տրամադրում է վարկ 4 տոկոսով: Այս միջոցառումից արդեն 90 սիրիահայ է օգտվել»,- ասաց Հ. Հովհաննսյանը:
Նա նաև նշեց, որ բոլոր երկրներում օրենսդրությունները չեն տարանջատվում ըստ սոցիալական խմբերի, հարկային օրենսդրությունը կիրառելի և հավասար է բոլոր սուբյեկտների, տնտեսական գործունեություն իրականացնող անձանց համար:
Էկոնոմիկայի փոխնարարան ասաց, որ նախարարի հանձնարարության համաձայն առաջիկա երեքշաբթի հանդիպելու են սիրիահայերի հետ՝ ևս մեկ անգամ քննարկելու խնդիրները:
Նաև տեղեկացրեց, որ միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի, կառավարության ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խումբն առաջիկայում կիրականացնի սիրիահայերի կարիքների գնահատում, կթիրախավորվեն կոնկրետ նպատակները, կառաջարկվեն ու կիրականացվեն կոնկրետ միջոցառումներ նրանց աջակցություն ցուցաբերելու համար:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը տպավորված է, որ Հայաստանին հաջողվել է ընդունել մոտ 20 հազար սիրիահայի
- Սիրիահայ գործարարները մտադիր են Հայաստանում զորանալ
- «AVA Shoes». Սիրիահայերի բիզնեսը Հայաստանում
- Նեղացանք, երբ տեսանք Հայաստանում թուրքական հագուստ են հագնում. Սիրիահայ երիտասարդը՝ իր բիզնեսի մասին
- Սերժ Սարգսյանը ոգևորիչ է համարել արտադրանք թողարկող սիրիահայերի ջանքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանում փոքրահասակ բնակչության շրջանում բավականին տարածված է գժախոտով թունավորումը. Ռ. Աբովյան