Չինացի պարաշյուտիստը սիրո խոստովանություն անելու ժամանակ խրվել է ծառի ճյուղերի մեջ
Չինացի պարաշյուտիստը խրվել է ծառի ճյուղերի մեջ՝ փորձելով սիրո առաջարկություն անել իր սիրելիին: Գազետա.ռու կայքի հաղորդմամբ, դեպքը տեղի է ունեցել Իչան քաղաքում:
Տղամարդը թռել է պարաշյուտով, սակայն ուժեղ քամին տարել է նրան դեպի ծառերը: Ճյուղերի մեջ է մնացել ավելի քան մեկ ժամ, այնուհետև օգնության են հասել փրկարարները:
Իջնելով ծառից՝ տղամարդը ծաղիկներ է նվիրել ընկերուհուն և խնդրել ամուսնանալ իր հետ: Բայց չինուհին շրջվել և հեռացել է:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին