Անգելա Մերկելի դաշինքի ժողովրդականությունն ընկել է մինչև 33%
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (ՔԴՄ/ՔՍՄ) դաշինքի քաղաքական վարկանիշը նվազել է մինչև 33%, ինչը 8,5%-ով պակաս է, քան 2013թ-ին Բունդեսթագի վերջին ընտրությունների ժամանակ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով Forsa ինստիտուտի հարցման արդյունքները:
Անցած շաբաթվա համեմատությամբ ՔԴՄ/ՔՍՄ-ի ժողովրդականությունը նվազել է 1 տոկոսով:
Ըստ աղբյուրի՝ վարկանիշի երկրորդ տեղում Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է՝ 20 տոկոս ցուցանիշով, երրորդում՝ «կանաչներն» են՝ 14 տոկոսով:
Միաժամանակ, Մերկելին կառավարության ղեկավարի պաշտոնում ցանկանում է տեսնել գերմանացիների 44 տոկոսը: Դա 2 տոկոսով պակաս է, քան մեկ շաբաթ առաջ: Այնուամենայնիվ, նրա ժողովրդականությունը զգալիորեն ավելի բարձր է, քան սոցիալ-դեմոկրատ Զիգմար Գաբրիելինը, որին աջակցում է քաղաքացիների 15 տոկոսը:
Ըստ աղբյուրի՝ հարցմանը մասնակցել է 2 006 մարդ:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին