Հայաստանում դատավորները ծանրաբեռնված են աշխատում. Դատական դեպարտամենտ
«Մեր դատավորները ծանրաբեռնված են աշխատում։ Օրինակ` Արարատի մարզ Մասիսի նստավայր, Աջափնյակ և Դավթաշեն ընդհանուր իրավասության դատարան, որտեղ դատավորները 2 հազարից ավելի գործ ունեն իրենց վարույթում», -այսօր Ազգային ժողովում 2015 թվականի բյուջի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը:
Նրա խոսքով, ամենաքիչը մեկ դատավորի վարույթում կա շուրջ 800 գործ:
ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը հետաքրքրվեց, թե արդյոք այդչափ ծանրաբեռնվածությունը չի ազդի դատավորների աշխատանքի որակի վրա, ինչից նաև դժգոհում է հասարակությունը:
Ի պատասխան Փոլադյանն ասաց, որ նման ծանրաբեռնվածությունը անվստահություն չի կարող առաջացնել:
«Վիճակագրության համաձայն, տեսնում ենք, որ տենդենցը դատարաններ դիմելու, հատկապես քաղաքացիական գործերի մասով, շատանում է: Իսկ դա խոսում է այն մասին, որ գնալով ավելանում է հանրության վստահությունը դատարանների նկատմամբ:
Օրինակ` 2013-ին ունեցել ենք 48 500 քաղաքացիական գործ, 2014-ին` 85 770 գործ, 2015-ի վերջին` 117 654 և ահա մայիսի 20-ի տվյալներով, 72 533 քաղաքացիական գործ», -ներկայացրեց դատական դեպարտամենտի ղեկավարը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ