Քամին վնասել է Սարուխան գյուղի հարսանյաց սրահը
Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքում քամուց վնասվել է գյուղում գործող հարսանյաց սրահը: Քամին քշել տարել է սրահի մի կողմը: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Սարուխանի գյուղապետ Վահան Գևորգյանը:
«Երկու բնակելի շենք է վնասվել, ծառեր են ընկել: Դրա հետևանքով գյուղը հոսանքազրկվել էր: Էլեկտրամատակարարումը նույն օրը վերականգնեցինք»,-ավերածությունները թվարկում է գյուղապետը:
Մի քանի տների տանիքներից թիթեղներ է պոկել այս ու այն կողմ նետել:
«Լավ է, այդ ժամին դրսում մարդ չի եղել: Թիթեղները վերցրել պատերին է խփել: Անասուններ էլ չեն տուժել»,-տեղի ունեցածը նկարագրում է Վ. Գևորգյանը:
Մարզպետարանի հասարակայնության հետ կապե8ի վարչության փոխանցմամբ, Գեղարքունիքի մարզում գրանցված ուժեղ քամին զգալի ավերածություններ է պատճառել նաև Գանձակ և Ծաղկաշեն համայնքներում: ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզի ճգնաժամային կառավարման կենտրոնի հաղորդած տվյալների համաձայն, Գանձակում վնասել N 2 միջնակարգ դպրոցի մասնաշենքի տանիքը, իսկ Ծաղկաշենում` բնակարանների և օժանդակ շինությունների տանիքներ:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային վարչության պետի տեղակալ Գարիկ Հակոբյանի խոսքով քամու ուժգնությունը Գավառում կազմել է 14 մետր վայրկյան, չի բացառվում, որ վերը նշված համայնքներում այն ավելի ուժգին լինի,, նշել է նա:
Այս պահի դրությամբ ճշգրտվում է մարզի համայնքներում քամու հասցրած վնասների չափը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ մ այիսի 24-ին, ժամը 16.30-ի դրությամբ Հանրապետությունում քամու հետևանքով ընդհանուր թվով գրանցվել է 508 դեպք, որից 435-ը Երևանում (սպասարկվել է 116 դեպք), իսկ 73-ը՝ մարզերում (սպասարկվել է 70 դեպք):
Հարակից հրապարակումներ`
- Սուրենյան. Վաղը լուսադեմին ցիկլոնը կլքի մեր հանրապետության տարածքը
- Քամին պոկել է Կամերային երաժշտության տան տանիքը
- Երևանում ուժեղ քամուց տուժած 7 քաղաքացիներ տեղափոխվել են բուժհաստատություններ
- Գրանցվել է ուժեղ քամու 269 հետևանք
- Քամին Երևանում ծառեր է վայր գցել, տանիքների թիթեղներ տարել
- Սուրենյան. Այս քամիները կարճատև բնույթ են կրում, բայց մեծ վնասներ են տալիս
- Քամու պատճառած վնասները
Լրահոս
Տեսանյութեր
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները քայլերթով գալու են Երևան. Բագրատ Սրբազան