Կինոթատրոններ են տուգանվել
Վլադիվոստոկում տուգանքի են ենթարկվել մի քանի կինոթատրոններ, որոնք «18+» ֆիլմերի տոմս են վաճառել անչափահասներին: Այս մասին գրում են ռուսական լրատվամիջոցները՝ վկայակոչելով իրավապահ մարմնի հաղորդագրությունը:
Ստուգումների արդյունքում բացահայտվել է, որ երկու կինթատրոններ խախտել են «Երեխաների առողջությանը և զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից պաշտպանելու մասին» օրենքի պահանջները, ինչպես նաև երեխաների տեղեկատվական անվտագության իրավունքը:
Երկու կինոթատրոն տուգանվել է ընդհանուր առմամբ 30 հազար ռուբլիով: