Բագրատյանը կարծում է, որ իր ղեկավարած կառավարության կազմը պետք է վերադառնա
Կառավարությունը ծառայողական մեքենաների կրճատումը 10 մլրդ դրամին է վերաբերում, բայց խոսքը 500 մլրդ դրամի կոռուպցիայի մասին է, որ դեմ պետք է իրական պայքար մղվի: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով կառավարության ղեկավարի նախաձեռնություններին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Ես լրջորեն չեմ վերաբերվում դրան, մեքենա կրճատելը կոռուպցիայի հետ կապ չունի: Դա պետական ծախսեր կրճատել է, որը կարող է և վատ է: Էդ ծախսերը կարող է կրճատես, էդ խնայված փողն ավելի վատ ծախսես: Էսօր դու 700 մարդու աշխատավարձ ես տալիս, էդ մարդն էլ գնում ու պոմիդոր է առնում: Վաղը չես տալու մարդուն էդ աշխատավարձը»,- նկատեց պատգամավորը:
Հայաստանի նախկին վարչապետի խոսքով, մենաշնորհների հետ կապված երեք կարևոր խնդիր կա, որոնք պետք լուծվեն՝ արտահանման, ներմուծման մենաշնորհների վերացումը, հսկիչ գների սահմանը հանելը: Ըստ նրա՝ եթե սա չի փոխվում, իշխանությունները կարող են ոչինչ չանել:
«Ես կարծում եմ՝ մենաշնորհների վերացումը նշանակում է քաղաքական համակարգի ապակենտրոնացում, նշանակում է Հանրապետական կուսակցության դուրս բերում՝ որպես իշխող կուսակցություն: Մենաշնորհներն ու սա հավասար բաներ են»,- հայտարարեց ընդդիմդիրը:
Նա հիշեցրեց իր վարչապետության տարիները ու հռետորական հարց հնչեցրեց. «Չորս տարի աշխատել ենք, մի հատ տեսե՞լ եք նման բան»:
Նրա խոսքով, եթե կառավարություն է եղել ու որը աշխատել է առանց կոռուպցիոն ռիսկերի, ուրեմն այդ կառավարությունը պետք է նորից աշխատի. «Դրա համար մենք պայքարելու ենք»:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ