Հենրիխ Մխիթարյանը՝ Բունդեսլիգայի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է Բունդեսլիգայի 2015-2016թթ. մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ (Դարպասապահների հարցումն անցկացվել է առանձին անվանակարգով):
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ֆեսյբուքյան էջից տեղականում ենք, որ Kicker գերմանական պարբերականի հարցման արդյունքում Մխիթարյանը հավաքել է ձայների 31,1%: Հարցմանը մասնակցել են Բունդեսլիգայի ակումբները ներկայացնող 235 ֆուտբոլիստ:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ