Կայացել է Նադեժդա Սավչենկոյի արտահանձնումը Ուկրաինային
Այսօր՝մայիսի 25-ին, կայացել է ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյի փոխանակումը ռուսաստանցիներ Եվգենի Երոֆեևի և Ալեքսանդր Ալեքսանդրովի հետ, ովքեր ձերբակալված էին Ուկրաինայում Դոնբասի մարտերին մասնակցելու մեղադրանքով:
Այս մասին հաղորդում է «Deutsche Welle»-ի ռուսական գործակալությունը:
Ուկրաինական ինքնաթիռը Նադեժդա Սավչենկոյի հետ թռել է Դոնի Ռոստովի օդանավակայանից: Ակնկալվում է այս աթռիվ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոյի պաշտոնական հայտարարությունը:
Մինչ այդ Ուկրաինայի իշխանությունները համաներում են շնորհել Սլեքսանդրովին և Երոֆեևին: ԻՆչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ Ուկրաինայի նախագահական ինքնաթիռը ռուսաստանցիների հետ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում, ապա հետ է վերադարձել արդեն Նադեժդա Սավչենկոյի հետ: Շրջանառվող այլ տեղեկությունների համաձայն՝ նրանց հետևից ուղևորվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոն այս տարվա մարտի 22-ին Ռոստովի մարզի Դոնեցկ քաղաքի դատարանի կողմից դատապարտվել էր 22 տարվա ազատազրկման՝ Ուկրաինայի արևելքում 2 ռուս հեռուստալրագրողների սպանությանը մասնակից լինելու և ռուս-ուկրաինական սահմանն ապօրինի հատելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ