Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանը քննարկել են Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր
Մայիսի 26-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի պատվիրակությանը՝ կառույցի համանախագահ Վան Գրիգորյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Զրուցակիցները քննարկել են Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետևանքների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, Վիեննայում անցյալ շաբաթ կայացած գագաթաժողովին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանն առնչվող հարցեր։
Հանդիպմանն անդրադարձ է արվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին: Քննարկվել են համահայկական օրակարգի հարցեր:
Էդվարդ Նալբանդյանն ու Վան Գրիգորյանն անդրադարձել են հայ-ամերիկյան հարաբերություններին։ Կարևորվել են անկախությունից ի վեր գրանցված արդյունքները: Ընդգծվել է Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների ամրապնդման գործում հայ համայնքի առանցքային դերակատարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ