Սեյրան Օհանյանը պարգևատրել է «Կոբալտ-2016 զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվող ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի (ՕԱՀՈւ) «Կոբալտ-2016» մարտավարամասնագիտական զորավարժության եզրափակիչ միջոցառումներին, պարգևատրել է զորավարժության ընթացքում աչքի ընկած ծառայողներին։ Այս մասին հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից:
ՀՀ պաշտպանության նախարարն եղել է նաև Արմավիր քաղաքի Տիգրան Մեծի անվան ռազմամարզական հատուկ վարժարանում, մասնակցել է վարժարանի սաների վերջին զանգի ավարտական արարողությանը, շնորհավորել է շրջանավարտներին և ծնողներին։
Պաշտպանության նախարարի աշխատանքային այցը ավարտվել է Արմավիրի ուսումնական բրիգադում, որտեղ ծանոթացել է իրականացվող կապիտալ-շինարարական աշխատանքների ընթացքին և առաջիկա ուսումնական ծրագրերին:
Լրահոս
Տեսանյութեր
«Հավերժի ճամփորդներ». Զոհված տղաների պատմություններն ու երազանքները՝ առցանց ցուցադրությամբ